Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել Էրդողանի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին նա հայտարարել է Անկախության պալատում դեսպանների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik-Բելառուսը:
«Իմ լավագույն բարեմաղթանքները ընկերոջս՝ Ռեջեփին, հուսով եմ, որ մոտ ժամանակներս կհանդիպենք»,- Թուրքիայի դեսպան Մուստաֆա Օզջանի հետ կարճ զրույցի ընթացքում ասել է Լուկաշենկոն:
Վերջին անգամ Թուրքիայի եւ Բելառուսի ղեկավարները հանդիպել են 2019-ի ապրիլին, երբ Լուկաշենկոն այցով ժամանել էր Անկարա:
Կարծիքներ