Իլոն Մասքի տիեզերանավի պայթյունը փորձարկումների ժամանակ հայտնվել է տեսանյութում
SpaceX ընկերության Starship ապարատի նախատիպի պայթյունը Տեխասում անցկացված փորձաթռիչքից հետո հայտնվել է տեսանյութում:
Կադրերում երեւում է, թե ինչպես է տիեզերանավը բարձրանում, պտտվում հորիզոնական դիրքով, բայց հետո վերադառնում ելման դիրք եւ իջնում Երկրի վրա:
Վայրէջքի հրապարակի մակերեւույթի հետ շփվելիս հայտնվում է կրակ եւ պայթյուն լսվում: SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը հաջող է որակել նախատիպի փորձարկումը, չնայած վայրէջքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Փորձարկումների ժամանակ ապարատը պետք է բարձրանար 15 կիլոմետր:
Փորձարկումները բազմաթիվ անգամ հետաձգել են: Ներկայիս մեկնարկը դարձել է տիեզերանավի օդ բարձրանալու առաջին փորձը՝ քթամասային շրջահոսիչով եւ առջեւի ու հետեւի ստաբիլիզատորներով ամբողջությամբ հավաքված կորպուսով: Բացի այդ, դա առաջին թռիչքն էր երեք Raptor շարժիչներով: Վերջնական տարբերակում դրանք պետք է վեցը դառնան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ