ECOWAS-ը Նիգերի ապստամբներին հրավիրում է հանդիպել չեզոք վայրում
Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) անդամ երկրներն առաջարկել են Հայրենիքի փրկության ազգային խորհրդին՝ Նիգերի գվարդիայի հրամանատար Աբդուրահման Չիանիի գլխավորությամբ, հանդիպել չեզոք վայրում։ Այս մասին հայտարարել է ECOWAS-ի քաղաքականության, խաղաղության և անվտանգության հարցերով հանձնակատար Աբդել Ֆաթու Մուսահը։
«Մենք Նիգերի ռազմական խորհրդի ղեկավարներին հրավիրել ենք հանդիպել մեզ հետ չեզոք վայրում»,- ասել է նա Կատարի « Ալ Ջազիրա» հեռուստաալիքին : ECOWAS-ը նաև խնդրել է ապստամբներին ազատ արձակել պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Բազումին՝ որպես բարի կամքի ժեստ, ասել է հանձնակատարը:
Կարծիքներ