Մատվիենկոն կայցելի նաև Բաքու

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մարտի 16-ին կայցելի Բաքու՝ քննարկելու ռուս-ադրբեջանական հարաբերությունները:
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պաշտոնյան այցելելու է Հայաստան՝ նոր լիցք հաղորդելու հայ-ռուսական հարաբերություններին:
Հայաստան սպասվող այցից առաջ, թե հետո է սպասվում այցը Ադրբեջան, դեռևս հստակ չէ:
Մատվիենկոն, հիշեցնենք, փետրվարի 26-27-ն աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում:
Կարծիքներ