Չինաստանի, Ֆրանսիայի նախագահները և Գերմանիայի կանցլերը քննարկել են Ուկրաինայի հարցը

Չինաստանի, Ֆրանսիայի նախագահները և Գերմանիայի կանցլերը քննարկել են Ուկրաինայի հարցը

 Ուկրաինայի ներկայիս իրավիճակն անհանգստություն է առաջացնում, Չինաստանը խորապես ցավում է  Եվրոպայի տարածքում ռազմական գործողությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

Սի Ցզինպինը տեսակապի միջոցով խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. երեք երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, Իրանի միջուկային գործարքը և ԵՄ-ի հետ Չինաստանի համագործակցությունը:

«Ուկրաինայի ներկայիս իրավիճակն անհանգստություն է առաջացնում, Չինաստանը խորապես ցավում է, որ եվրոպական մայրցամաքում կրկին պատերազմի հրդեհ է բռնկվել», - հայտարարել է Սի Ցզինպինը, ում խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում