Ճապոնացի գիտնականները հայտնել են COVID-19-ի անսպասելի հետևանքը
Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով պայմանավորված հիվանդության թողած հետեւանքներից մեկը մազաթափությունն է, ինչպես նաեւ տեւական ժամանակ հեւոցն ու թուլությունը. այս եզրակացության են եկել Ճապոնիայի Գլոբալ առողջապահության և բժշկության ազգային կենտրոնի գիտնականները: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Գիտնականները պարզել են, որ այն անձանց շրջանում, որոնք COVID-19-ով պառկել են հիվանդանոցում, ապաքինվելուց 4 ամիս անց հևոցի ախտանշաններ են մնում 11 տոկոսի մոտ, թուլություն՝ 10 տոկոսի, հոտառության խանգարումներ՝ 10 տոկոսի, հազ՝ 4 տոկոսի, համային զգացողությունների խանգարումներ՝ 2 տոկոսի մոտ: Բացի այդ, COVID-19-ի ախտանշանններն ի հայտ գալուց երկու ամիս անց դուրս գրված հիվանդների քառորդ մասն սկսել է գանգատվել մազաթափությունից: Գիտնականները նշում են, որ նմանօրինակ ախտանշաններ են նկատվել նաև նրանց մոտ, ովքեր հիվանդացել են Էբոլա տենդով կամ դենգե տենդով, բայց հնարավոր են համարում, որ դա կարող է կապված լինել նաև COVID-19-ով հիվանդացածների հոգեբանական ապրումների հետ:
Կարծիքներ