Աշխատավայրում հայտնաբերվել է ՀՀ-ում ՌԴ Ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցչի դին

Աշխատավայրում հայտնաբերվել է ՀՀ-ում ՌԴ Ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցչի դին

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Արաբկիր շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մանուշյան փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները Մանուշյան 72 հասցեի աշխատավայրում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 37-ամյա Վյաչեսլավ Պանամարյովի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանում Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցիչն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում