Կառավարությունը՝ Արայիկ Հարությունյանի ու կամավորականների միջև տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի լուրերի մասին
Հոկտեմբերի 10-ին ժամը 14։45-ին լրատվականներից մեկը նյութ է հրապարակել այն մասին, որ «Արայիկ Հարությունյանի ու կամավորականների միջև միջադեպ է տեղի ունեցել»։ Կառավարությունից հայտնում են, որ հոդվածում տեղ գտած «տեղեկատվությունը» բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
«Հատնում ենք, որ հոդվածում հրապարակված «տեղեկատվությունը» հերյուրանք է, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշված վայրում չի եղել, ուստի նման միջադեպ չէր կարող արձանագրվել»,-նշվում է հերքման տեքստում:
Կարծիքներ