Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում. Ավինյան

Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում. Ավինյան

Երեկ մասկնակցել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին: Առաջին անգամ իր պատմության ընթացքում ՀԱՊՀ ավարտական երեկոն անցավ պաշտոնական հագուստով, և այս ավանդույթն անկասկած այսուհետ կպահպանվի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Ավինյանը։

Ըստ Ավինյանի՝ այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում և մոտ ապագայում դեռ շատ անդրադարձներ կունենան համալսարանին։ 

«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մաղթելով շարունական զարգացում և հաջողություն բոլոր նախաձեռնություններում»,֊ գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում