Վերջապես լույս կսփռվի այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք Վանեցյանը փախել է շտապ օգնության մեքենայով. Դանիել Իոաննիսյան

Վերջապես լույս կսփռվի այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք Վանեցյանը փախել է շտապ օգնության մեքենայով. Դանիել Իոաննիսյան

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ Արթուր Վանեցյանի թիմը իրեն դատի տալու մասին հայտարարություն է արել:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այսօր ինձ ասեցին, որ Վանեցյանենք, պարզվում է, ծանր են տարել իրենց փախուստի մասին գրածս և հայտարարել են, որ դատի կտան ինձ։

Վերջապես լավ առիթ կլինի, որ Վանեցյանի հերոսությունների ականատեսները գան ու հրապարակային դատավարության ժամանակ պատմեն, թե ո՞նց է նա փախել։

Ավելին՝ վերջապես լույս կսփռվի այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք Վանեցյանը փախել է շտապ օգնության մեքենայով։ Այդ մասին շատ հրապարակումներ են եղել (բայց ես կասկածում եմ շտապ օգնությամբ փախչելու տեղեկության իսկության վրա)։

Ընդ որում, նաև հնարավորություն կլինի, որ մարդիկ հասկանան, որ դասալքությունը դա փախուստի մասնավոր դեպք է, և որ ամեն դե-ֆակտո փախուստ չէ, որ քրեադատավարական իմաստով դասալքություն է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում