Պերուացի շամանները Բրազիլիայի հետ խաղից առաջ ծես են կատարել Նեյմարի դեմ

Պերուացի շամանները Բրազիլիայի հետ խաղից առաջ ծես են կատարել Նեյմարի դեմ

Պերուացի շամանները ծես են կատարել՝ ուղղված Նեյմարի դեմ։

ԱԱ-2026-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Պերուի հավաքականը կընդունի Բրազիլիայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 06։00-ին:

Ինչպես գրում է «Արմսպորտը»՝ խաղից առաջ պերուացի 10 շամաններ հավաքվել են՝ աղոթելու Հայր Արևին և ծեսեր կատարել՝ օգնելու ազգային թիմին:

Մարզադաշտի մոտ գտնվող զոհասեղանին նրանք դրոշներ, թրեր, ամուլետներ և երկու թիմերի խաղացողների լուսանկարներ են դրել: Նրանք Նեյմարի լուսանկարին ամրացրել են կտորե տիկնիկ՝ կապելով նրա ձախ ոտքը և թուրը կպցնելով աջ ոտքին:

«Մենք չեզոքացրինք Նեյմարին՝ կապելով նրա ոտքերը։ Մենք նրան այնպես կապեցինք, որ նա վատ մարզավիճակում հայտնվի, չվազի ու լավ չխաղա։ Մենք հատուկ ծես կատարեցինք, որպեսզի նրա միտքը մթագնի, և նա չկարողանա հստակ որոշել, թե ինչ է փնտրում, ինչ նպատակներ ունի»,- շաման Ֆելիքս Ռոնդանի խոսքերն է փոխանցում El Diario-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում