Մայր Աթոռում հասկանու՞մ են, որ հանուն Ռոբերտ Քոչարյանի դարձան գործիք, մաշվեցին մինչև քոք․ Հայկ Սահակյան

Մայր Աթոռում հասկանու՞մ են, որ հանուն Ռոբերտ Քոչարյանի դարձան գործիք, մաշվեցին մինչև քոք․ Հայկ Սահակյան

Երբ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր խորհրդի անդամներ ուղիղ տեքստերով ձեռ են առնում Պապ թագավորին, մի օր էլ իրենք են դառնում ձեռ առնելու առարկա։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը։

«Երբ Մայր Աթոռը տարերային աղետի ֆոնին ոստիկանությանը կոչ է անում մեղմ գտնվել իրենց հայհոյողների նկատմամբ, երբ ուղիղ տեքստով ցուցարարներին, որ պայքարում են ՀՀ անկախության դեմ, աջակցություն է հայտնում, հայտնվում է ահա այսպիսի իրավիճակում։

Մայր Աթոռը նախ իրեն պետք է հաշիվ տար, թե ինչու՞ և ինչպե՞ս ստացվեց այս ամենը և ու՞մ շահն է սպասարկում, հետո նման հայտարարություններ անի։ Երբ եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ, քաղաքականությունն էլ մտնում է եկեղեցի, ցավոք, սա է իրականությունը։ Երբ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր խորհրդի անդամներ ուղիղ տեքստերով ձեռ են առնում Պապ թագավորին, մի օր էլ իրենք են դառնում ձեռ առնելու առարկա։

Եվ, ի վերջո, Մայր Աթոռում հասկանու՞մ են, որ հանուն Ռոբերտ Քոչարյանի իրենք դարձան գործիք ու մաշվեցին մինչև քոք։ Եթե հասկացել են, ճիշտ կանեն աղոթեն ու հեռու մնան էս ամենից, եթե չեն հասկացել ուրեմն գործիք են։ Երկու տարբերակն էլ վատ է, երբ եկեղեցին դարձավ այլ պետության շահերի սպասարկուն։

Կարծում եմ՝ Մայր Աթոռը պիտի ուղիղ հայտարարությամբ դուրս գա այս գործընթացներից, այդ ժամանակ հնարավոր կլինի հաշտություն հաստատել ՀՀ քաղաքացիների և եկեղեցու մեջ։

Հ.Գ. Նաև կարծում եմ, որ պետք է ոստիկանությանը աջակցել, էդ տղերքը իրենց կյանքը դրեցին Շուշիում, իսկ Երևանում շենքեր ջարդողները այսօր հայհոյում են իրենց ու թուրք կոչում։ Եթե այդպես է, շատ հստակ է՝ երկուսից ո՞րն է թուրքը...»,- գրել է Սահակյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում