Չինաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում
Չինաստանը տեղյակ է Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի, վիրավորների և գույքային կորստի մասին:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը՝ ցավակցելով Հայաստանին։
«Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը կհաղթահարի բնական աղետը և կվերականգնի շինությունները։ Չինաստանը, ինչպես միշտ, պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Հայաստանին»,- ասել է նա:
Կարծիքներ