Ավստրալիան Ուկրաինային ռազմական օգնություն կհատկացնի ևս 73,4 մլն դոլար

Ավստրալիայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի ֆինանսական օգնության ևս մեկ փաթեթ՝ 73,4 միլիոն դոլարի չափով։ Վարչապետ Էնթոնի Ալբանեզը երկուշաբթի ասաց, որ այդ միջոցները կուղղվեն ռազմական մեքենաների և զինամթերքի ձեռքբերմանը։ Ավստրալիայի վարչապետի հայտարարությունը երկուշաբթի օրը տարածել է կառավարության գրասենյակը։
Ալբանեզի խոսքով՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար Ավստրալիայի իշխանությունները «110 միլիոն ավստրալիական դոլար կուղարկեն իրենց միջազգային գործընկերներին»։ «Ուկրաինան կարող է հույս դնել Ավստրալիայի վրա, մենք կշարունակենք աջակցել [այս երկրին], որպեսզի նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հաղթանակ տանեն»,- ասել է Ալբանեզը՝ նշելով նաև, որ Կանբերայի կողմից հատկացված միջոցները կուղղվեն ուկրաինական զինված ուժերին անհրաժեշտ միջոցների գնմանը»:
Կարծիքներ