ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները տեսչական ստուգում են իրականացրել Իրանի միջուկային օբյեկտներից մեկում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները տեսչական ստուգում են իրականացրել իրանական երկու օբյեկտներից մեկում, որտեղ, ինչպես կասկածում էր կազմակերպությունը, չհայտարարագրված միջուկային նյութեր էր պահվում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին հղումով:
Փաստաթղթում նշվում է, որ օգոստոսի 25-ի դրությամբ Իրանում հարստացված ուրանի պաշարները կազմում են 2.105.4 կգ: Միևնույն ժամանակ, համաձայն 2015թ.-ի միջուկային գործարքի, երկրում պահեստավորված միջուկային նյութերի ծավալը չպետք է գերազանցի 202.8 կգ-ի սահմանը, կամ 300 կգ ուրանի ֆտորիդը (UF6):
Կարծիքներ