Համացանցում սպառնալիքների համար Գերմանիայում խիստ պատիժ է սահմանվում
Գերմանիայի Բունդեսթագը օրենք է հաստատել, որն ավելի կոշտ պատժամիջոցներ է նախատեսում համացանցում սպառնալիքների համար: Փաստաթուղթն ընդունվել է իշխող կոալիցիայի պատգամավորների ձայներով: Աջ պոպուլիստական «Այլընտրանքներ Գերմանիայի համար» կուսակցության եւ ձախերի ներկայացուցիչները դեմ են քվեարկել, իսկ ազատ դեմոկրատներն ու «կանաչները» ձեռնպահ են մնացել, հայտնում է DW- ն:
Բունդեսթագի ընդունած օրենքը «կծառայի բոլոր այն մարդկանց պաշտպանությանը, ում սպառնում եւ վիրավորվում են ռասիստներւ եւ աջ ծայրահեղականները: Մենք հստակ ազդանշան ենք ուղարկում, որ մենք չենք հաշտվելու նման արարքների հետ եւ կտրականապես հակազդելու ենէ դրանց»,- հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Քրիստին Լամբրեխտը: Ընդ որում, նա հիշեցրեց Կասել վարչական շրջանի ղեկավար Վալտեր Լյուբկեի սպանության, Հալլեում հակահրեական ահաբեկչական հարձակման եւ Հանաուում ռասիստական սպանությունների մասին:
Ընդունված օրենքի համաձայն՝ սոցիալական ցանցերի օպերատորները պարտավոր կլինեն տեղեկացնել Դաշնային Քրեական Գրասենյակին սպանության սպառնալիքների, ազգային ատելության հրահրման, բռնության գործողությունների, մանկական պոռնոգրաֆիայի, քարոզչության, արգելված խորհրդանիշների օգտագործման, լուրջ հանցագործությունների նախապատրաստման եւ հանցագործ եւ ահաբեկչական խմբավորումներին աջակցության մասին:
Այսուհետ մարմնական վնաս պատճառելու սպառնալիքները կամ դրանց խրախուսումը համացանցում քրեական հանցագործություն կհամարվի: Այսուհետ հանրային վիրավորանքները համացանցում կարող են պատժվել ոչ մեկ, այլ երկու տարվա ազատազրկմամբ:
Կարծիքներ