Գազայում հրադադար պահանջող բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյից հետո մարտերը սաստկացել են
ԱՄՆ-ի կողմից Գազայի հատվածում հրադադարի պահանջով ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելուց հետո Իսրայելը հարվածել է Գազայի հատվածին՝ հյուսիսից հարավ:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը կողմ էին քվեարկել բանաձևին, որը կոչ է անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել: Բանաձևի վրա վետո էր դրել Վաշինգտոնը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ էր մնացել։
Անցյալ շաբաթ հրադադարի ավարտից հետո Իսրայելը ընդլայնել է իր հարձակումը՝ հարձակում սկսելով հարավային Խան Յունիս քաղաքի վրա: Միաժամանակ երկու կողմերն էլ հաղորդել են հյուսիսում մարտերի մեծ աճի մասին:
Նշվում է, որ Գազայի 2.3 մլն բնակիչների ճնշող մեծամասնությունն արդեն ստիպված լքել են իրենց տները: Ամբողջ տարածքով մարտեր են ընթանում, բնակիչները և ՄԱԿ-ի գործակալությունները ասում են, որ այժմ գործնականում անվտանգ տեղ չկա, թեև Իսրայելը վիճարկում է դա:
Կարծիքներ