ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը Բաքվում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների հրամանատարների խորհրդի նիստին
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
«Բաքվում տեղի ունեցող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին մասնակցում է նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը»,- նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Կարծիքներ