«Քֆուր» են դրել. «Ֆուդ սիթի»-ում ադրբեջանցիները հայկական ապրանք չեն գնում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը ահազանգեր է ստանում ՌԴ արտահանում իրականացնողներից, որոնք այս օրերին բախվում են լրջագույն խնդիրների:
Մեզ հետ զրույցում 5 տարի գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող գործարար Արգիշտի Յազիչյանը պատմեց, որ ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի»-ում ադրբեջանցիները կատեգորիկ կերպով հայկական ապրանք չեն գնում։ Ծիրանի դեպքից հետո առաջացած խնդիրը մինչև հիմա կա, չի լուծվել։ Մոսկվայում օգոստոսի 27-ից կանգնել եմ «Ֆուդ սիթի»-ում, ոչ մի օգուտ։ Թուրքերն իրար մեջ պայմանավորվել են, «քֆուր» են դրել, թե ինչ են արել, չգիտեմ, որ հայկական ապրանք չեն գնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ