Երևանի Իսակովի պողոտայում քամին լցակայանի թիթեղյա հսկայական տանիքը պոկել ու մոտ 100 մետր շպրտել է կայանված ավտոմեքենաների վրա
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բենզալցակայանի թիթեղյա տանիքը ուժեղ քամին պոկել և մոտ 100 մետր շպրտել է, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Թիթեղյա տանիքն ընկել է ճանապարհին կայանված Opel և Honda մակնիշի ավտոմեքենաների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Այս պահին պարեկները փորձում են կապ հաստատել վնասված ավտոմեքենաների տերերի հետ, որոնց ինքնությունը նրանք պարզում են։
Թիթեղյա տանիքի պոկվելու և շպրտվելու հետևանքով կոտրվել է նաև երկաթյա էլեկտրասյունը։
Կարծիքներ