Կոնվերս Բանկը վիրավոր զինծառայողների բուժումը կազմակերպելու հարցում աջակցել է Այրվածքաբանության ինստիտուտին
Կոնվերս Բանկը հաղորդագրություն է տարածել՝ շնորհավորելով Բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առիթով:
«Կոնվերս Բանկի անունից շնորհավորում ենք Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալություն զինվորականներին եւ զինծառայողներին, կամավորներին ու զորակոչվածներին՝ այդ թվում Կոնվերս Բանկի 27 աշխատակիցների, ովքեր մասնակցել են Արցախում վերջին պատերազմին, ովքեր այսօր պահպանում են մեր Հայրենիքի սահմանները: Հավերժ փառք զոհվածներին:
Գիտակցում ենք բիզնեսի, հասարակության կարեւոր դերը զոհվածների ու վիրավորների, նրանց ընտանիքի անդամների համար պաշտաճ կենսապայմանների ապահովման հարցում: Կոնվերս Բանկը, Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները շարունակում են փոխանցումները Զինվորների ապահովագրության հիմնադրամին (1000+): Միայն 2020թ. դեկտեմբերի 1-ից 2021թ հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Հիմնադրամին է փոխանցվել մոտ 9 մլն դրամ: Վիրավորում ստացածների բուժումը կազմակերպելու հարցում աջակցություն է ցուցաբերվել նաեւ Այրվածքաբանության ինստիտուտին:
Աջակցությունը կլինի շարունակական:
Եւս մեկ անգամ.
Շնորհավոր տոնդ՝ հայ զինվոր: Թող ամուր լինեն Հայաստանի սահմանները, ամուր լինի Ձեր թիկունքը, խաղաղություն բոլորիս»:
Կարծիքներ