Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են 19 138 կորոնավիրուսով վարակվածների
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 19 138-ով: Ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 3 793 810-ի, հունվարի 28-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում: Հարաբերեկան արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,51 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ Է 492 901 մարդ: Մեկ օրում բուժված ռուսաստանցիների թիվն աճել Է 26 775-ով՝ մինչեւ 3 229 258: Շտաբի տվյալներից հետեւում Է, որ ընդհանուր առմամբ ապաքինվել Է երկրում վարակվածների արդեն 85,1 տոկոսը: Մահացու վախճանների թիվն աճել Է 575-ով՝ մեկ օր առաջվա 594-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 71 651 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 1,89 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ