COVID-19-ի զոհերի թիվը Բրազիլիայում գերազանցել Է 400 հազարը

 COVID-19-ի զոհերի թիվը Բրազիլիայում գերազանցել Է 400 հազարը

Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեց կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից մահացել Է ավելի քան 400 հազար մարդ: Այդ մասին հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը: Նրա տվյալներով՝ ապրիլի 29-ի դրությամբ ինֆեկցիայի զոհերի թիվը հասել Է 401 հազարի:

Բրազիլիան COVID-19-ից մահվան դեպքերի թվով երկրորդ երկիրն Է դարձել ԱՄՆ-ից հետո, որտեղ մահացել Է ավելի քան 574 հազար մարդ: Բրազիլիան ջանքեր Է ներդնում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման համակարգի կարգավորման համար, սակայն ներկա դրությամբ, ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, պատվաստում Է ստացել երկրի չափահաս բնակչության 6 տոկոսից պակաս մասը:

Ինչպես հաղորդվել Է, ավելի վաղ Բրազիլիայի Սանիտարական հսկողության ազգային գործակալությունը (Anvisa) մերժել Է երկրի 14 նահանգների ղեկավարների՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծման հնարավորությունը քննարկելու պահանջները: Որոշումն ընդունվել Է այդ կարգավորիչ գերատեսչության կառավարման բոլոր անդամների կողմից: Այն հիմնավորել են իրենց տրամադրության տակ եղած ոչ բավարար քանակությամբ անհրաժեշտ տվյալներով: Ռուսաստանի Գամալեյայի անվան կենտրոնը պատվաստանյութի նկատմամբ բրազիլական կարգավորիչի նկրտումները հերքել Է որպես գիտական հիմնավորում չունեցող:

«Սպուտնիկ V»-ի թիմը քննարկել Է տեխնիկական խնդիրները, որոնք Anvisa-ի կառավարման անդամների կողմից բարձրացվել են ապրիլի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, եւ ցուցադրել, որ այդ մեղադրանքները չունեն գիտական հիմնավորումներ եւ չեն կարող լուրջ համարվել գիտական հանրակցության ու միջազգային կարգավորիչ մարմինների շրջանում»,-ասվում Է կենտրոնի հայտարարության մեջ, որը ապրիլի 28-ին հրապարակվել Է պատվաստանյութի կայքում:

Նրանում նշվում Է, որ «Սպուտնիկ V»-ի հաստատումը հետաձգելու» բրազիլական կարգավորիչի որոշումը, ցավոք, քաղաքական բնույթ Է կրում: Ապրիլի 29-ին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտարարել Է, որ Anvisa-ին դատի կտա պատվաստանյութի մասին ստահոդ տեղեկատություն տարածելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում