Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ին կնվազի 15-17 աստիճանով
Հանրապետությունում փետրվարի 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 17-18-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-ից՝ ամենուրեք ձյան տեսքով:
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, 16-18-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Երևանում փետրվարի 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ին՝ ձյուն:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ին կնվազի 15-17 աստիճանով։
Կարծիքներ