Իտալիայում ավելի քան 20 մեքենա է միմյանց բախվել ՃՏՊ-ի ժամանակ

Իտալիայում ավելի քան 20 մեքենա է միմյանց բախվել ՃՏՊ-ի ժամանակ

Իտալիայի հյուսիսարևմտյան շրջանում՝ Թուրինի մոտակայկում, խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն մեկ զոհ է գրանցվել, մի քանիսը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին, միմյանց են բախվել ավելի քան 20 ավտոմեքենա: Վթարի պատճառը մերկասառույցն է եղել:

Ավտոճանապարհի հատվածը ժամանակավորապես փակվել է: Դեպքի վայրում աշխատում են բժիշկները, ոստիկանությունը և փրկարարները:

Ողջ Ապենինյան թերակղզին հայտնվել է սառը ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ ձյան առատ տեղումներ է բերել Իտալիայի կենտրոնական շրջանում, ինչպես նաև մի քանի հյուսիսային քաղաքաներում: Որոշ քաղաքներում ձյան տեղումների պատճառով փակվել են դպրոցները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում