Հաղթանակս նվիրում եմ մեր հերոսներին ու իրենց վառ հիշատակին. Եվրոպայի չեմպիոն՝ Սամվել Գասպարյան
Հաղթանակս նվիրում եմ մեր հերոսներին ու իրենց վառ հիշատակին: Freenews.am -ի հետ զրույցում պատմում է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը, ով այսօր Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության ժամանակ, պատվով գրավեց առաջին հորիզոնականն ու դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն:
«Զգացածիս մասին դժվարանում եմ խոսել, մեծ հպարտություն էր երբ հնչում էր մեր հիմնը, իսկ կողքիս կանգնած էր ադրբեջանցին, ով պարտվեց 2 հայերին» ,- մեզ հետ զրույցում նշում է Սամվելը:
Չեմպիոնն ասում է՝ հայ ազգը միշտ հաղթող է ու մենք հաղթող տեսակ ենք:
Սամվելի համար հաղթանակը սպասելի էր, նա 2 տարի պատրաստվել էր այս առաջնությանը:
Նշենք, որ Սամվել Գասպարյանը մեր ամենատիտղոսակիր ծանրորդ Յուրի Վարդանյանի քրոջ թոռն է: Հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ առանց Վարդանյանի չէր լինի հայկական ծանրամարտը, քեռին ու ինքն էլ չէին շարունակի նրա գործը:
Ինչպես տեսանք, Սամվելի նպատակը սպորտում անհնարինը հնարավոր դարձնելն է:
Սամվելը Գյումրեցի է, 23 տարեկան: Նա 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպայի առաջնության մրցանակակիր, Եվրոպայի պատանեկան և 23 տարեկանների կրկնակի չեմպիոն (2015, 2019)։
Լրագրող՝ Անի Կիրակոսյան
Կարծիքներ