Ճապոնացի թյուներները Cadillac-ը վերածել են վարդագույն սրահով և ներսում կախված բյուրեղապակյա ջահով լիմուզինի (լուսանկարներ)
Ճապոնիայում արտասովոր լիմուզին է վաճառքի հանվել, որը կառուցվել է 1994 թվականի արտադրության Cadillac Fleetwood սեդանի հիման վրա:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, արտաքին գունագեղ տեսքով, ամբողջովին վարդագույն ինտերիերով և սրահում կախված ջահով մեքենան կարելի է ձեռք բերել 395 000 իենով (3600 դոլար):
Հաղորդվում է, որ լիմուզինը կառուցելու համար ինժեներները երկու մասի են բաժանել Cadillac Fleetwood մակնիշի սեդանը՝ մեքենայի միջնամասում հավելյալ թափքի մաս տեղադրելով: Թեև մասնագետները երկարացրել է մեքենայի թափքը, այն քառադուռ է մնացել:
Cadillac Fleetwood Brougham մոդելի թափքը ներկել են տարբեր գույներով՝ աբստրակտ զարդանախշեր ստանալով: Շահագործման ընթացքում լիմուզինի ներկածածկույթն անպիտան է դարձել: Քայքայման աղբյուրը տանիքն է եղել, որի ներկը գրեթե ամբողջությամբ թափվել էր՝ մերկացնելով ժանգոտած մետաղը:
Առաստաղին թյուներները բյուրեղապակյա ջահ են ամրացրել՝ նոր տեսք տալով մեքենային, որն, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է խնջույքների համար: Այդ մասին կարելի է ենթադրել շքեղ սրահից, որը համալրված է սեղանով, բարով և ակուստիկ համակարգով:
Լիմուզինը զինված է 5.7 լիտր ծավալային V8 շարժիչով, որը 260 ձիաուժ հզորություն է զարգացնում: Այն աշխատում է չորսաստիճան «ավտոմատ» փոխանցման տուփի հետ համադրությամբ:
Կարծիքներ