Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանին:
Այս մասին հայտնել են քաղաքապետարանից։
Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետին հարող ընդարձակ ճեմուղու տարածքում։
Այն բարեկամական Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում երեք տարի առաջ ստացավ «Հայաստանի էսպլանադ» անվանումը
Կարծիքներ