Արարատի մարզում հունվարի 31-ին և փետրվարի 1-ին վթարային ջրանջատում կլինի

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 31-ին ժամը 19:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Կարծիքներ