Նա իր անունը գրել է ֆուտբոլի պատմության մեջ․ Մարտինես

Նա իր անունը գրել է ֆուտբոլի պատմության մեջ․ Մարտինես

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։ Գրում է Armsport.am-ը։

«Ես ու նա ընկերներ ենք։ Երբ խոսքը վերաբերում է Մեսսիին, մենք խոսում ենք մի խաղացողի մասին, ով իր անունը գրել է ֆուտբոլի պատմության մեջ։

Նույնիսկ մարզումների ժամանակ թվում է, թե նա բոլորովին այլ սպորտաձևի ներկայացուցիչ է։ Նա մտածում է այնպիսի բաների մասին, որոնք դուք ոչ մի տեղ չեք տեսել։

Նա երբեք չի ցանկանում պարտվել»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում