ԱՄՆ-ը ևս 11 միլիոն դոլար կուղարկի ջրհեղեղից տուժած Լիբիային օգնելու համար

ԱՄՆ-ը ևս 11 միլիոն դոլար կուղարկի ջրհեղեղից տուժած Լիբիային օգնելու համար

Միացյալ Նահանգների վարչակազմը լրացուցիչ 11 միլիոն դոլարի օգնություն է ուղարկում ջրհեղեղից տուժած Լիբիային օգնություն տրամադրող կազմակերպություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Սպիտակ տան տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Այսօր, երբ արևելյան Լիբիայի բնակչությունը շարունակում է հաղթահարել ավերիչ ջրհեղեղի հետևանքները, Միացյալ Նահանգները լրացուցիչ 11 միլիոն դոլար է տրամադրում տեղական և միջազգային կազմակերպություններին հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար: Պետքարտուղարությունը և USAID-ը կօգնի համակարգել այս օգնությ տրամադրումը այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն՝ միանալով աշխարհի երկրների և ոչ առևտրային կազմակերպությունների համատեղ ջանքերին, որոնք տրամադրում են կարևոր աջակցություն, ինչպիսիք են խմելու ջուրը, սնունդը, շտապ ապաստանը և բժշկական օգնությունը»,-ասել էԱմերիկացի առաջնորդը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում