Պուտինը վավերացրել է Ներգաղթի միջազգային կազմակերպության կանոնադրությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել օրենք Ներգաղթի միջազգային կազմակերպության կանոնադրությունը վավերացնելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը և հավելում, որ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական համացանցային պորտալում:
Օրենքի համաձայն, Ռուսաստանը վավերացնում է Ներգաղթի միջազգային կազմակերպության կանոնադրությունը, որն ընդունվել է 1953 թվականի հոկտեմբերի 19-ին։
Ներգաղթի միջազգային կազմակերպության կանոնադրության համաձայն, այն պետք է ապահովի կազմակերպված տեղաշարժն այն ներգաղթյալների համար, որոնց վրա առկա մեխանիզմները չեն տարածվում։
Բացի այդ Կազմակերպությունը հարթակի դեր է ստանձնում պետությունների միջև միջազգային ներգաղթի և այս ոլորտում համագործակցության վերաբերյալ տեսակետների և փորձի փոխանակման համար:
Ներգաղթի միջազգային կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններից մեկն է, որի անդամներն այս պահին 173-ն են և 8 պետություն, որոնց թվում է նաև Ռուսաստանը, դիտորդ պետության կարգավիճակ ունեն։ Կազմակերպությունն ամբողջ աշխարհում ավելի քան 400 գրասենյակ ունի, իսկ աշխատակազմի թիվն անցնում է 10 հազարը։
Կարծիքներ