Հրապարակվել են ֆրանսիացի ուսուցչին գլխատած չեչենի լուսանկարները

Հրապարակվել են ֆրանսիացի ուսուցչին գլխատած չեչենի լուսանկարները

Համացանցում հայտնվել են 18-ամյա չեչեն Աբդուլակ Անզորովի լուսանկարները, որը Փարիզի մոտ սպանել ու գլխատել է ֆրանսիացի ուսուցչին: Սոցցանցերում շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին հրապարակված նկարներին անդրադարձավ «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Լուսանկարներից մեկում ահաբեկիչը հինգ կրտսեր եղբայրների, մյուսում՝ կրտսեր եղբայրներից մեկի հետ է:

Հայտնի է, որ ընտանիքում վեց երեխա կար, Աբդուլակ Անզորովը ավագն էր: Ներկայում եղբայրներից մեկը, ինչպեսև նրա ծնողները կալանավորված են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուսուցչին սպանելուց առաջ Անզորովը քոլեջի ուսանողներին նրա մասին հարցուփորձ է արել: Սպառնալիքներ են ստացվել նաև ուսումնական հաստատության հասցեին։

Սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ Փարիզի արվարձանում: 18-ամյա Աբդուլակ Անզորովը քոլեջի մոտ դարանել է ուսուցչին, սպանել ու գլխատել նրան: Ավելի ուշ, ձերբակալման ժամանակ, նրան գնդակահարել են: Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ մարդասպանը չեչեն է, ծնվել է Մոսկվայում։ Վեց տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում