Երևանում տեղի է ունեցել երկրորդ TEDxYerevanWomen միջոցառումը

Երևանում տեղի է ունեցել երկրորդ TEDxYerevanWomen միջոցառումը

Սեպտեմբերի 18-ին Երևանում տեղի է ունեցել երկրորդ TEDxYerevanWomen միջոցառումը։ Այս անգամ գաղափարների տարածմանն ուղղված «The Tale of Self-Made» խորագրով այս համաժողովը վերաբերում էր ինքնուրույն հաջողության պատմություններ ունեցած կանանց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

Նախաձեռնությունը հարթակ է տրամադրել այն կանանց, ովքեր խիզախել են պատմել իրենց հաջողությունների ետևում կանգնած մարտահրավերների և դրանք հաղթահարելու իրենց մոտեցումների մասին։

Բացման խոսքով հանդես է եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։ Վերջինս, ողջունելով ներկաներին, կկարևորել է կանանց քաղաքական մասնակցությունը և հանրային ելույթները։
Ելույթներով հանդես են եկել վեց կին, որոնք ներկայացրել են իրենց հաջողության պատմությունները՝ նպատակ ունենալով խրախուսել կանանց հավատալու իրենց հնարավորություններին։

Միջոցառման մասնակից բոլոր կանայք հանդիսանում են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ կամ ավագանու անդամներ, ովքեր տարատեսակ վերապատրաստումներ են անցել «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանն աջակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ցուցաբերած աջակցության շնորհիվ: Ծրագիրն իրականացվում է հիմնական քաղաքական գործընկերոջ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ սերտ համակարգմամբ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում