Lufthansa-ն և Swiss Air-ը դադարեցնում են թռիչքները դեպի Կիև՝ ռուսական ներխուժման սպառնալիքի պատճառով
Lufthansa և Swiss Air ավիափոխադրողները հայտարարել են, որ դադարեցնում են թռիչքները դեպի Ուկրաինայի մայրաքաղաք՝ ռուսական ներխուժման սպառնալիքի պատճառով։ Ավելի վաղ նման որոշում էր կայացրել հոլանդական KLM ավիաընկերությունը։
Գերմանական Lufthansa-ն հայտարարել է, որ թռիչքներ չի իրականացնելու մինչև փետրվարի վերջ: Մինչ այդ նրա ինքնաթիռները չեն թռչելու նաև Օդեսա, սակայն դեպի Լվով թռիչքները կշարունակվեն։ Swiss Air-ը պարզաբանել է, որ դեպի Կիև չվերթները դադարեցվում են մինչև փետրվարի 28-ը։
Lufthansa-ն իր որոշումը բացատրել է այսպես. «Մեր ուղևորների և անձնակազմի անդամների անվտանգությունը միշտ կմնա մեր առաջնահերթությունը»: Նմանատիպ հայտարարություն է արել նաև Swiss Air-ը։
Կարծիքներ