Ուկրաինական S-200 հրթիռ է խոցվել Ղրիմի երկնքում. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական S-200 հրթիռը խոցվել է Մոսկվային բռնակցված Ղրիմի տարածքում։
ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է «Ս-200 հակաօդային պաշտպանության համակարգի զենիթահրթիռով, որը փոխարկվել է հարվածային տարբերակի»։
Ավելի վաղ Ղրիմի հեռագրային ալիքները հայտնել էին, որ Ջանկա քաղաքի երկնքում ծխի քուլաներ են երևում, և տեղի բնակիչները լսել են պայթյունների ձայներ։
Ռազմական գործողությունների պայմաններում BBC-ն չի կարող հաստատել պատերազմող կողմերի պաշտոնական մարմինների հայտարարությունների ճշգրտությունը։
Կարծիքներ