Ֆիլիպիններում առնվազն մեկ մարդ է զոհվել երկրաշարժի հետևանքով
Ֆիլիպինների Մասբատեի նահանգում առնվազն մեկ մարդ Է զոհվել երկրաշարժից տան փլվելու հետևանքով: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել Է CNN Philippines հեռուստաալիքը, տարերքի հարվածի զոհ Է դարձել մի պաշտոնաթող ոստիկան:
Դրա հետ մեկտեղ վնասվածքներ Է ստացել եւս մեկ մարդ: Նաեւ լուջ վնաս Է հասցվել տների եւ այլ կառույցների Կատայգան քաղաքում, ճանապարհներին հայտնվել են ճեղքվածքներ: Օրվա ընթացքում իշխանությունները մտադիր են գնահատել պատճառված վնասը:
Ինչպես ճշտել են Ֆիլիպինների Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում, երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 6,6: Էպիկենտրոնը գտնվել Է Կատայգան քաղաքից 7 կիլոմետր դեպի հարավ — արեւելք: Օջախն ընկած Է 21 կիլոմետր խորության վրա: Այդ շրջանում տեղի են ունեցել 23 տարբեր հզորության կրկնական ստորգետնյա ցնցումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ