Պետդումայում օրինագիծ են ներկայացրել հասարակական վայրերում եւ տրանսպորտում QR կոդեր օգտագործելու մասին
Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է մտցրել՝ տրանսպորտում եւ հասարակական վայրերում QR-կոդերի օգտագործման մասին փոփոխությունների նախագծերը: Այս մասին ուրբաթ հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կառավարությունը Պետդումա է ուղարկել՝ հասարակական վայրերում եւ որոշ տրանսպորտային միջոցներում QR-կոդերի օգտագործման մասին օրինագծեր։ Առաջարկվող լուծումները արտակարգ միջոց են կորոնավիրուսի հետ կապված բարդ իրադրության ֆոնին», - ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես ենթադրվում է, նորմերը գործելու են մինչեւ 2022 թվականի հունիսի 1-ը:
Կառավարությունում ճշտել են, որ այդ միջոցը չի անդրադառնա դեղատների, պարենամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութների վրա:
Կարծիքներ