Բերբոկը հայտարարել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու Գերմանիայի պատրաստակամության մասին
Գերմանիան պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել` Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։ Այս մասին չորեքշաբթի ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը, գրում է ՏԱՍՍ-ը։
Չորեքշաբթի ավելի վաղ Գերմանիայի կաբինետի խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյտը հայտարարել էր, որ Գերմանիան իր պատրաստակամությունն է հայտնել հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։ Միաժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել այս առնչությամբ ձեւակերպումները։
Կարծիքներ