ԱՄՆ-ը Կիևին չի տրամադրի այնպիսի օգնություն, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ այնպիսի որոշումներ ընդունել Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ, որոնք կհանգեցնեն Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուղիղ ռազմական առճակատման։ Այս մասին չորեքշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան կապի բաժնի տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։
«Նա չի կայացնի որոշումներ, որոնք կհանգեցնեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինված ուժերի ուղղակի հակամարտությանը»,- հավելել է Բեդինգֆիլդը՝ խոսելով, մասնավորապես, լեհական խորհրդային արտադրության կործանիչներ Ուկրաինա տեղափոխելու հնարավորության մասին։
Կարծիքներ