Զելենսկին ժամանել է Նիդերլանդներ, որտեղ քննարկվելու է Կիևին F-16 կործանիչներ մատակարարելու հարցը

Զելենսկին ժամանել է Նիդերլանդներ, որտեղ քննարկվելու է Կիևին F-16 կործանիչներ մատակարարելու հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Նիդերլանդներ, որտեղ մտադիր է քննարկել Կիևին F-16 կործանիչներ մատակարարելու հարցը։ Այս մասին հայտնում է պետության ղեկավարի տելեգրամյան ալիքը։

«Առաջին տիկնոջ և թիմի հետ ժամանել ենք Նիդերլանդներ: Առջևում, ինչպես միշտ, բովանդակային բանակցություններ են վարչապետ Մարկ Ռյուտեի հետ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ օրակարգի առանցքային հարցը լինելու է ուկրաինական կողմին F-16-ների մատակարարումը։

Ինչպես հավելել է Զելենսկին, Խաղաղության գլոբալ գագաթնաժողովի և դրա «խաղաղության բանաձևի» հետ կապված հարցեր կան, որ դեռ պետք է բարձրացվեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում