Մի-8-ի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին երկուական միլիոն ռուբլի կվճարեն

Ապահովագրական ընկերությունը Կամչատկայում աղետի ենթարկված Մի-8 ուղղաթիռի զոհված ուղեւորների եւ օդաչուների ընտանիքներին, ինչպես նաեւ տուժած ուղեւորներին երկուական միլիոն ռուբլի կվճարի: Այդ մասին հաղորդում Է տարածաշրջանի կառավարությունը: Օգոստոսի 12-ին Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ Էին, ընկել Է Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը:
Ուղղաթիռում գտնվում Էին անձնակազմի երեք անդամները եւ 13 ուղեւորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ Է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ Է ստացել: Փրկարարները պարզել են, որ Կուրիլյան լճում կործանված Մի-8 ուղղաթիռն ընկած Է ավելի քան 145 մետր խորության վրա:
«Աղետի ենթարկված ուղղաթիռի անձնակազմի անդամները եւ ուղեւորները եղել են ապահովագրված: Ապահովագրական ընկերությունը զոհված ուղեւորների յուրաքանչյուր ընտանիքին 2 միլիոն 25 հազար ռուբլի կվճարի: Ուղղաթիռի կործանման հետեւանքով տուժածներին կվճարի երկուական միլիոն ռուբլի: Տուժածներին վճարման չափը կորոշվի՝ կախված ստացած վնասվածքներից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Բացի այդ, ֆինանսական փոխհատուցում նաեւ կվճարվի «Վիտյազ-Աերո» ավիացիոն ձեռնարկության կողմից: «Բոլոր ավիաթռիչքները, որոնք իրականացնում Է «Վիտյազ-Աերո» ընկերությունը, պարտադիր կարգով ենթակա Է ապահովագրման:
Բացի այդ, ներկայում «Վիտյազ-Աերո» ղեկավարության կողմից քննվում Է մեր ընկերության կողմից տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին փոխհատուցման վճարումների չափերի հարցը»,-պատմել Է «Վիտյազ-Աերո»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Չեռնիխը, որի խոսքը մեջբերում են իշխանությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ