Մեկնարկում է Բունդեսլիգան. առաջին տուրի հանդիպումները

Մեկնարկում է Բունդեսլիգան. առաջին տուրի հանդիպումները

Մեկնարկում է գերմանական Բունդեսլիգայի 2021/22 մրցաշրջանը:

Մեկնարկային տուրի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին, իսկ առաջին խաղում միմյանց դեմ կմրցեն Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

Օգոստոսի 14-ին իրենց հետ ուժերը կչափեն «Շտուտգարդ»-«Ֆյուրտ» (ժամը 17:30-ին), «Արմինիա»-«Ֆրայբուրգ» (ժամը 17:30-ին), «Աուգսբուրգ»-«Հոֆենհայմ» (ժամը 17:30-ին), «Ունիոն»-«Բայերն» (ժամը 17:30-ին), «Վոլֆսբուրգ»-«Բոխում» (ժամը 17:30-ին), «Բորուսիա-Դորտմունդ»-«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (ժամը 17:30-ին) զույգերը:

Եվ օգոստոսի 15-ին կկայանան «Մայնց»-«Լայպցիգ» (ժամը 17:30-ին), «Քյոլն»-«Հերտա» (ժամը 17:30-ին) զույգերը:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում