Կարակասը և Վաշինգտոնը պայմանագիր են ստորագրել վենեսուելացիների հայրենադարձության վերաբերյալ

Կարակասը և Վաշինգտոնը պայմանագիր են ստորագրել վենեսուելացիների հայրենադարձության վերաբերյալ

Վենեսուելայի և ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնագիր են կնքել հարավամերիկյան հանրապետության քաղաքացիների հայրենադարձության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Վենեսուելայի ԱԳՆ կայքը։

Երկու երկրների իշխանությունների միջև բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագիրը թույլ է տալիս Վենեսուելայի քաղաքացիների «կանոնավոր, անվտանգ և օրինական հայրենադարձությունը» Միացյալ Նահանգներից, ասվում է հայտարարության մեջ։

Վենեսուելայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարիներին երկրի քաղաքացիների միգրացիան միակողմանի պատժամիջոցների և տնտեսության շրջափակման «ուղղակի հետևանքն է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում