Կուրիլյան կղզիների մոտ 3,6 մագնիտուդով չորս երկրաշարժ է տեղի ունեցել

Կուրիլյան կղզիների մոտ 3,6 մագնիտուդով չորս երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի սեյսմոլոգները Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտ, չորս երկրաշարժ են գրանցել՝ մինչև 3,6 մագնիտուդով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։

«Տեղի է ունեցել չորս երկրաշարժ՝ 2,3-ից 3,6 մագնիտուդով», - հայտնել են մասնաճյուղից։

Ըստ սեյսմոլոգների՝ տեղի բնակիչները չեն զգացել ցնցումները։

Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում