Իրանի իշխանությունները գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ
Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել երկրի նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ՝ ֆինանսական շուկաներում նրա ենթադրյալ խարդախությունների պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ISNA գործակալությունից, այս մասին հայտնել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին։
«Հոգևորականի կոչում և աստիճան ունեցող Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ մի քանի գործ է հարուցվել Հոգևորականության հարցերով հատուկ դատախազությունում», - ասել է Սեթայեշին՝ հավելելով, որ նախկին նախագահը համապատասխան մարմնում պետք է պատասխանի մի շարք հարցերի:
Նա նաև նշել է, որ գործը հարուցվել է Ռոհանիի կողմից «արժութային խարդախությունների», ինչպես նաև Իրանի ֆոնդային բորսայի աշխատանքին միջամտելու պատճառով։
Կարծիքներ