Մեծ Բրիտանիայի թագուհուն ամուսնու հուղարկավորության հաջորդ օրը նկատել են մեքենայի ղեկին՝ Վինձորի ամրոցից հեռանալիս (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին ամուսնու՝ արքայանզ Ֆիլիի հուղարկավորությունից հետո առաջին անգամ նկատել են Վինձորի ամրոցից դուրս գալիս:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, թագուհին մեքենայով է հեռացել իր վինձորյան նստավայրի տարածքից և ինքն է վարել մեքենան: 94-ամյա միապետին մեքենան վարելիս լուսանկարել են այսօր առավոտյան՝ Էդինբուրգի դուքսի հուղարկավորության հաջորդ օրը:
Ինչպես աղբյուրը նշում է, թագուհին պալատից դուրս է եկել իր սիրելի շների ուղեկցությամբ: Թագուհին բավականին երկար է ապրել Վինձորի ամրոցում արքայազն Ֆիլիպի հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին արքայազն Ֆիլիպին հուղարկավորել են Վինձորի կալվածքի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի մատուռում գտնվող միապետական դամբարանում: Հուղարկավորությանը ներկա են գտնվել միայն ընտանիքի անդամները, սակայն բազմաթիվ բրիտանացիներ հավաքվել էին ամրոցի մոտակա տարածքում՝ վերջին հրաժեշտը տալու թագուհու ամուսնուն:
Կարծիքներ