Հայաստանում տարեկան գրանցվում են մանկական քաղցկեղի 80-100 առաջնակի դեպքեր
Հայաստանում տարեկան գրանցվում են մանկական (0-18 տարեկան) քաղցկեղի 80-100 առաջնակի դեպքեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:
«Բարձր եկամուտ ունեցող երկրներում հիվանդ երեխաների 80 տոկոսից ավելին բաժանվում են քաղցկեղից, մինչդեռ ցածր եկամուտներ ունեցող շատ պետութուններում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 20 տոկոս: Հայաստանն իր ցուցանիշներով մոտ է զարգացած երկրներին: Համաձայն վիճակագրության, մեր ապրելիության ցուցանիշները հասնում են 70, 75, երբեմն էլ 80 տոկոսին, դա էլ այն պայմաններում, երբ միջոցները բավական սուղ են մեր երկրում»,- նշեց Թամամյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրենք ախտորոշում են հիվանդությունը, և հիվանդների մեծամասնությունը բուժումը շարունակում է Հայաստանում:
Կարծիքներ