Սանտի Կասորլան կարիերան կշարունկի Իսպանիայում

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլան կմիանա «Ռեալ Օվիեդոյին», որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։ Գրում է Armsport.am-ը։
Սեգունդայում հանդես եկող ակումբը հայտարարել է 38-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։
Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Կասորլայի նախորդ ակումբը Կատարը ներկայացնող «Ալ-Սադն» էր:
Կասորլան Իսպանիայի հավաքականի հետ, որի կազմում անցկացրել է 81 հանդիպում և դարձել 15 գոլի հեղինակ, 2008 և 2012 թվականներին Եվրոպայի չեմպիոն է դարձել։ «Արսենալի» հետ նա երկու անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։
Կարծիքներ