Մեծ Բրիտանիայում փորձարկում են 3D տպագրությամբ արտադրված հրթիռային շարժիչը

Մեծ Բրիտանիայում փորձարկում են 3D տպագրությամբ արտադրված հրթիռային շարժիչը

Էդինբուրգի Skyrora ընկերությունն սկսել է 3D-տպիչով արտադրվող հրթիռային շարժիչի փորձարկումները: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Sky News պարբերականից։

Ըստ լրատվամիջոցի՝ տպիչի օգտագործումը նախորդ մոդելների համեմատությամբ կիսով չափ կրճատում է շարժիչի արտադրության ժամանակը և նվազեցնում է ծախսերը։ Եթե ​​շարժիչի փորձարկումները հաջող անցնեն, ապա ընկերությունը նախատեսում է ավելացնել դրանց արտադրությունը։

Skyrora-ն ֆինանսավորում է ստացել Միացյալ Թագավորության և Եվրոպական Միության տիեզերական գործակալություններից:

Մարտ ամսին Terran 1 հրթիռը, որը գրեթե ամբողջությամբ ստեղծվել էր 3D տպիչի միջոցով, արձակվել է ԱՄՆ-ում , բայց չի կարողացել հասնել ուղեծիր շարժիչներից մեկի խափանման պատճառով։ Հրթիռը մշակող Relativity Space ընկերության կայքում նշվել է, որ Terran 1-ի 85%-ը պատրաստվել է  3D-տպիչով, այդ թվում՝ նրա ինը շարժիչները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում